Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր գիշեր կմահանա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա գիշերը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ Իրանի համար։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում՝ ներկայացնելով իր գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 

Թրամփի խոսքով՝ հնարավոր է զարգացումներ, որոնք կունենան ծանր հետևանքներ և կարող են հանգեցնել ամբողջական քաղաքակրթության կործանման։ Նա նշել է, որ չի ցանկանում նման սցենարի իրականացում, սակայն ենթադրել է, որ այն կարող է տեղի ունենալ։

«Մի ամբողջ քաղաքակրթություն այսօր գիշեր կմահանա և այն այլևս չի վերականգնվի։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար կլինի։ Հիմա, երբ տեղի է ունեցել ամբողջական և վերջնական ռեժիմի փոփոխություն, և առաջ են գալիս այլ՝ ավելի ողջամիտ և պակաս արմատական ​​ուժեր, գուցե  իսկապես հեղափոխական և գեղեցիկ բան կարող է տեղի ունենալ՝ ո՞վ գիտի։ Մենք դա կիմանանք այսօր երեկոյան՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկի ժամանակ։
47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։

Թող Աստված օրհնի Իրանի մեծ ազգին»,- գրել է Թրամփը:

3fd0a080-f8e0-4fbf-88f0-7a56920adaa2.jpg 45.72 KB

Leave a Comment