Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Բագրատունյաց հ. 48/1 հասցեում գտնվող գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեական մարզադպրոցի վերակառուցման նախագիծն ավարտված է:
Ստացվել է համալիր փորձաքննության դրական եզրակացությունը, այն ներառվել է գնումների պլանում, որին կհաջորդի շինարարության մրցույթը:
