Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի է ունեցել զինված հարձակում

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի է ունեցել զինված հարձակում

Ստամբուլի Լևենթ թաղամասում գտնվող Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի է ունեցել զինված հարձակում, որի ժամանակ հնչել են բազմաթիվ կրակոցներ:

Ականատեսների և նախնական տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձինք կրակ են բացել շենքի անվտանգությունն ապահովող ոստիկանական հենակետի ուղղությամբ, ինչին հաջորդել է փոխհրաձգություն: Reuters-ը գրում է, որ հարձակվողներից մեկը զոհվել է կրակոցների հետևանքով։

Թուրքիայի ՆԳ նախարար Մուստաֆա Չիֆթչիի խոսքով՝ երեք հարձակվողները կապեր են ունեցել մի կազմակերպության հետ, որը «շահարկում է կրոնը», ընդ որում՝ նրանցից երկուսը եղբայրներ են եղել։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորում է ստացել նաև երկու ոստիկան։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը հստակեցրել է, որ հյուպատոսությունում, արդեն երկուսուկես տարի, իսրայելական դիվանագիտական անձնակազմ չկա՝ 2023 թվականին սկսված Համաս-Իսրայել պատերազմից և դրա հետևանքով թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացումից ի վեր։ Իսրայելի ԱԳ նախարարությունը նույնպես հաստատել է, որ հարձակման պահին շենքում աշխատակիցներ չեն եղել։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment