Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար




 


Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) «Մեսրոպ» հայագիտական կենտրոնը, Սաքսոնիա-Անհալտ երկրամասի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարարության հետ համագործակցությամբ, հայտարարում է 12-ամսյա կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար։ 


 


Սկիզբ՝ 2026 թ. հոկտեմբերի 1


Տևողություն՝ առավելագույնը 12 ամիս (մինչև 2027 թ. սեպտեմբեր)


 


Ի՞նչ է առաջարկվում


 


ամսական 1000 եվրո կրթաթոշակ


Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասում դոկտորանտական հետազոտություն իրականացնելու հնարավորություն


բոլոր գիտական ուղղություններով դիմելու հնարավորություն


Դիմել կարող են Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող ասպիրանտները։ Նախագծի ամբողջ ընթացքում դրամաշնորհի շահառուն պետք է բնակվի Սաքսոնիա-Անհալտ երկրամասում։


 


Լրացված հայտն ամբողջական փաթեթով (PDF ձևաչափով) անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով՝ sekretariat.chr-orient@orientphil.uni-halle.de, մինչև 2026 թ. մայիսի 15-ը։


 


Դիմումի ձևերն ու տեղեկաթերթերը հասանելի են (անգլերեն և գերմաներեն) MESROP կենտրոնի կայքում։


 


Հայտարարություն (անգլերեն)


 


Հայտի ձև (անգլերեն)


 


Հիշեցնենք, որ 2025 թ․ սեպտեմբերին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանի (MLU) ռեկտոր Կլաուդիա Բեքերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման շրջանակներում քնարկվել են գիտակրթական ոլորտում Հայաստան-Գերմանիա առկա համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Մարտին Լյութերի անվան համալսարանի և մասնավորապես՝ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հետ համագործակցային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը։


 


 ԿԳՄՍՆ


 


 


Leave a Comment