Երեքշաբթի օրը Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում գտնվող Իսրայելի գլխավոր հյուպատոսության մոտ զինված հարձակումից հետո երեք կասկածյալներ են չեզոքացվե մոտ հինգ րոպե տևած բախման արդյունքում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակվողներից երկուսը սպանվել են, իսկ մեկը վիրավորվել և ձերբակալվել է։ Նշվում է, որ Բեշիկթաշի Լևենթ թաղամասի Բույուքդերե պողոտայում՝ Իսրայելի գլխավոր հյուպատոսության շենքի տարածքում, լսվել են կրակոցներ։ Անմիջապես դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական և բժշկական խմբեր, տարածքում զգալիորեն ուժեղացված են անվտանգության միջոցառումները։ Ըստ հաղորդումների՝ բախումը տևել է մոտ հինգ րոպե, կասկածյալները կրակ են բացել ոստիկանների վրա։ Ստամբուլի ոստիկանությունը գրավոր հայտարարությամբ հաստատել է միջադեպի փաստը. «3 անձ վնասազերծվել է»։ 2 ոստիկան վիրավորվել է։
Ըստ նրա՝ միջադեպի բոլոր հանգամանքները լիովին պարզաբանելու համար ջանքեր են գործադրվում գլխավոր դատախազության և համապատասխան իրավապահ մարմինների կողմից։