ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, քննարկվել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն։
Բացի այդ, Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:
Փետրվարի 6-ին Սիմոնյանը և Մատվիենկոն քննարկել էին քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային հարցեր՝ շեշտը դնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման վրա։ Մատվիենկոն հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի բնական ռազմավարական գործընկեր է։ «Մենք հետաքրքրված ենք բարեկամության դարավոր ավանդույթների ամրապնդմամբ։