Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ




 


Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:


 


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը:


 


Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:


 


 


Leave a Comment