
Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության դիմաց փոխհրաձգություն է տեղի ունեցել երեք զինված տղամարդկանց և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև։ Reuters-ի հաղորդմամբ՝ հարձակվողներից երկուսը սպանվել են, մեկը՝ ծանր վիրավորվել։ Հաղորդվում է նաև երկու ոստիկանի վիրավորման մասին։ Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հաստատել է միջադեպը։ Նա մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ դեպքի վայր են ուղարկվել քննիչներ, հաղորդում է Haberturk-ը։ Գործով զբաղվում է Ստամբուլի գլխավոր դատախազությունը։
Նշվում է, որ հյուպատոսությունը երկար ժամանակ փակ էր, սակայն հսկվում էր ոստիկանության կողմից: