Ընտրական օրենսգրքի ընդունման համար ՔՊ-ն անհրաժեշտ թվով պատգամավորներ չի կարողանում հավաքել ԱԺ դահլիճում: 2 ձայն է պակասում։
Արդեն երկրորդ անգամ ընդմիջում է հայտարարվում, որ պատգամավորները դահլիճ գան և ապահովեն Ընտրական օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ ձայները:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՔՊ-ականների նախագիծը, որով կարգելվի կուսակցությունների դաշինքների կողմից անձնանունների կիրառումը․ ինչը նշանակում է որ «Սամվել Կարապետյանի անունը «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» կուսակցության անվանումից պետք ա հանվի։