«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հայտարարության վերաբերյալ ասել է, որ բաց են համագործակցության և համախմբման համար բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են «Ուժեղ Հայաստանի» գաղափարները։
«Կոնկրետ ՀԱԿ-ի մասին խոսելով նշեմ, որ Նարեկ Կարապետյանը առիթ ունեցել է ասելու, որ մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, այն ուժերի, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար։
Մյուս ուժերի հետ համագործակցության ձևաչափերը կարող են տարբեր լինել»,-նշել է նա։