Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հայաստանի միջոցով տարհանվել է 509 ՌԴ քաղաքացի․ ՌԴ դեսպանատուն

«Բուշերի» ատոմակայանի ևս 175 աշխատակից տարհանվել է Ռուսաստան՝ Հայաստանի միջոցով, հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Աշխատակիցները հատուկ չվերթով մեկնել են Երևանից Մոսկվա։ Դիվանագիտական ​​առաքելությունը մանրամասնել է, որ խումբն Իրանից ժամանել է Նուրդուզ/Ագարակ անցակետով՝ ապրիլի 6-ին։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, Ռուսաստան է վերադարձել 509 քաղաքացի՝ Հայաստանի միջոցով, հավելել է դեսպանատունը։

Մարտի 28-ին Բուշերի ատոմակայանից Ռուսաստան էր տարհանվել «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից՝ Հայաստանի միջոցով։ Ավելի ուշ՝ ապրիլի 4-ին, տարհանվել էր «Ռոսատոմ»-ի ևս 198 աշխատակից։

Leave a Comment