Լուսնի վրա խառնարան՝ Artemis-2-ի հրամանատարի կնոջ պատվին

Լուսնի վրա խառնարան՝ Artemis-2-ի հրամանատարի կնոջ պատվին

«Արտեմիս 2» առաքելության անձնակազմը, որը Լուսնի շուրջ թռիչք է իրականացրել, լուսնային խառնարաններից մեկը անվանակոչել է առաքելության հրամանատար Ռիդ Ուայզմանի կնոջ՝ Քերոլ Վայսմենի պատվին. հայտնում է The New York Times-ը։

Թերթի տվյալներով՝ տիեզերագնացները հատուկ հարցում են ուղարկել թռիչքների կառավարման կենտրոն՝ խնդրելով թույլ տալ անանուն լուսնային խառնարաններից մեկը կոչել Քերոլ Վայսմենի անունով. «Մենք կորցրել ենք սիրելի մարդու, նրան անվանում էին Քերոլ, նա Ռիդի կինն էր, Քեյթի և Էլլիի մայրը (նրանց աղջիկների անուններն են)․․․ սա պայծառ կետ է Լուսնի վրա (նկատի ունի խառնարանը) և մենք այն ուզում ենք կոչել Քերոլ»,-նշել են տիեզերագնացները։ Հրամանատարի կինը մահացել է 2020 թվականին՝ 46 տարեկան հասակում, քաղցկեղից։

Այս թռիչքով տիեզերագնացները սահմանել են նոր ռեկորդ՝ Երկրից մարդու ամենամեծ հեռավորության համար, գերազանցելով նախկին ցուցանիշը, որը սահմանվել էր Apollo 13 առաքելության ժամանակ։ «Artemis 2»-ի շրջանակում SLS հրթիռը «Օրիոն» տիեզերանավով մեկնարկել է ապրիլի 1-ին Ֆլորիդայում գտնվող Kennedy Space Center-ից։ Առաքելության ընդհանուր տևողությունը նախատեսված է 10 օր։ Մինչ այս Լուսին իրականացված վերջին մարդատար առաքելությունը եղել է Apollo 17-ը, որը տեղի է ունեցել 1972 թվականի դեկտեմբերին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment