Սա մի բան է նշանակում՝ Պապիկյան Սուրիկը հացը ձրի չի ուտում. սրբորեն կատարում է ինչպես Նիկոլի, այնպես էլ վերջինիս վերադաս Իլհամի բոլոր հրահանգենրը, ուղղակի՝ «ծիխարի», առանց հույ-բույի:
Ո՞րն է Սուրիկի միսիան: Դա բանակի կազմաքանդումն է. աշխարհում ընդունված է,որ կապիտուլացված երկրնեը պետք է բանակ չունենան: Քանի որ Նիկոլը չի կարող կանգնել ու պարզ տեքստով ասել, որ բանակը մտադիր է քանդել, ա՛յ հենց նման մեթոդներով էլ Իլհամի հրահանգն են կյանքի կոչում, որ ասկյարներն իրենց անվտանգ զգան, որ երբ ստեղծվի հնարավորություն՝ Հայաստանը զենքով գրավելու, դիմադրություն չլինի: Ահա այս իրականությունն իմանալով է, որ Նիկոլը կործանարար պատերազմով է սպառնում հայ ժողովրդին, եթե ինքը չընտրվի:
ՔՊ-ականները պարծենում են, թե մայիսին այնպիսի շքերթ են անելու, որ բոլորը զարմանան. ի ցույց են դնելու վարջին տարիներին գնած զինտեխնիկան: Բայց ո՞ւմ է պետք այդ զինտեխնիկան, եթե այն գործի դնող բանակը քայքայված է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: