Թրամփը չի կարողանա դուրս գալ ՆԱՏՕ-ից․ Իտալիայի պաշտպանության նախարար

Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետտոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց կարող է որոշում կայացնել զորքերը դուրս բերել Եվրոպայից։

«Ես այդպես չեմ կարծում, և նա չի կարողանա դա անել (դուրս գալ ՆԱՏՕ-ից ): Նրան անհրաժեշտ կլինի Կոնգրեսի քվեարկությունը, և ես կասկածում եմ, որ այն կողմ կլինի: Դրա փոխարեն նա կարող է որոշել դուրս բերել զորքերը Եվրոպայից: Եվ դա կթուլացնի մեզ, կդարձնի մեզ պակաս անվտանգ: Մենք այժմ ի վիճակի չենք միասին գործել և փոխարինել նրանց», – ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

Leave a Comment