«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ իշխանական խմբակցության կողմից առաջարկված ընտրական օրենսգրքի փոփոխությունները նպատակաուղղված են իրենց քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ։
«Հերթական անգամ ընդամենը մեկ օր առաջ նախագիծ են բերում, որոնցում տեխնիկական փոփոխություն են անում, որոնցից առանցքայինն այն է, որ թույլ չեն տալիս դաշինքներին կոնկրետ մարդու անվանում կիրառել:
Այս կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված, փորձում են արգելել Սամվել Կարապետյանի անունի կիրառումն այս անվանման մեջ», – այսօր ճեպազրույցում ասել է«Ուժեղ Հայաստանի» անդամ Գոհար Մելոյանը: