ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նույնն է, թե ասեք` ճաղատները չեն կարող վազել, մազ ունեցողները կարող են. Գեղամ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանից եք վարակվե՞լ. ինչ խոսում եք, վերջում հասնում եք ուտելուն»,- ՔՊ-ական պատգամավորների ելույթներին այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը` դեմ արտահայտվելով ԸՕ-ում նախատեսվող փոփոխություններին:

«Էս մոտավորապես նման է նրան, որ վազքի առաջնությանը վազքուղում ժյուրին որոշի փոխել կանոնակարգը, ասի` ճաղատները չեն կարող վազել, միայն կարող են մազ ունեցողները վազել: Իշխող ուժը ընտրություններից երկու ամսի առաջ փոխում է խաղի կանոնները…ձեզ համար սահմանագծում չկա, դուք դա կարող եք անել»,- ասաց Մանուկյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Leave a Comment