Սա պրիմիտիվ վախի դրսևորում է։ Նման կարծիք է հայտնել բարերար, գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով իշխանությունների կողմից հապճեպ կարգով նախաձեռնված ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որով փորձում է սահմանափակել դաշինքների անվանումները՝ մասնավորապես անձի անվանման օգտագործումը։
«Հաճախ գործադիր իշխանության ներկա ղեկավարը խոսում է «ուժեղ տղաների» մասին։ Բա ուժեղ տղաները արդյոք քաղաքական հայտ ներկայացնելուց մի քանի օր առաջ հրատապ կերպով ընտրական օրենսգրքի փոփխություն են անում զուտ Սամվել Կարապետյան անուն-ազգանունը չօգտագործելու համար»,- նշել է Վարդևանյանը։
Վերջինիս խոսքով՝ սոցիոլոգիական հարցումները և ողջամիտ տրամաբանությունը հուշում է, որ սա վախեցած իշխանության վարքագիծ է։