«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ արտահերթ նիստում անդրադարձել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին։ Նա արժանահավատ չի համարել պատճառաբանությունը, թե փոփոխություն են անում վրիպակի պատճառով։
«Այդ մի հատ փոքր վրիպակը ընտրություններից առաջ դարձել է Հայոց հարց։ Դա նման է նրան, որ վազքի առաջնությանը ժյուրին որոշում է, որ կանոնակարգը փոխում է. ճաղատները չեն կարող վազել, այլ միայն մազ ունեցողները»,-նշել է Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ իշխող ուժը ընտրություններից 2 ամսի առաջ վրիպակ անվան տակ փոխում է խաղի կաննոները։
