Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում․ Ղահրամանյան

Իշխանությունը հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որով փորձում է սահմանափակել դաշինքների անվանումները՝ մասնավորապես անձի անվանման օգտագործումը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք հայտարարեցինք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին։ Այս մասին Ազգային ժողովի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։

«Ես երեկ առիթ եմ ունեցել նշելու, որ վախը դարձել է ՔՊ-ում որոշումների կայացման շարժիչ ուժ։ Այս հապճեպ նախաձեռնությունը դրա վկայությունն է։ Իրավական մանրամասները կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է խոսնակը։

Leave a Comment