
«Կարող է արդյոք ՀՀ-ում ընտրություններին մասնակցել՝ «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե չէ. հիմա էս հարցն է քննարկվում: Մեր ընդդիմությունն ասում է, որ եթե անձնանուն չի կարող լինել էնտեղ, հետևաբար սա հարված է ժողովրդավարությանը: Ժողովուրդ ջան, ձեր դարդը թողած, գնացել, ութ երկրի քաղաքացու դարդն եք լացում»,- արձագանքելով ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:
Քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Հիշեցնենք, ըստ առաջարկվող փոփոխության, «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր…»: