ԱՄՆ փոխնախագահը Հունգարիայի վարչապետի հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Հունգարիա այցի ընթացքում մտադիր է վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել Ուկրաինայի խաղաղության գործընթացը։

«Ես անհամբեր սպասում եմ իմ ընկեր Վիկտորի հետ հանդիպմանը։ Մենք կքննարկենք ԱՄՆ-Հունգարիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Իհարկե, վստահ եմ, որ զգալի ուշադրություն կդարձվի Եվրոպային, Ուկրաինային և այլ թեմաների», – ասել է Վենսը Բուդապեշտ մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում։

Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության ապրիլի 2-ի հայտարարության՝ Վենսի այցը Հունգարիա կկայանա ապրիլի 7-8-ը։ ԱՄՆ փոխնախագահի այցը նպատակ ունի ցույց տալ ԱՄՆ ներկայիս վարչակազմի աջակցությունը Հունգարիայի գործող վարչապետին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում ևս իր աջակցությունն է հայտնել նրան։

Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են ապրիլի 12-ին։

Leave a Comment