Ավանեսյան․ Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի անզգույշ արտահայտությունից, բանակում ծառայում են լուսավոր տղաները

Ավանեսյան․ Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի անզգույշ արտահայտությունից, բանակում ծառայում են լուսավոր տղաները

7 ապրիլի 2026 – 11:41 AMT

PanARMENIAN.Net – Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, գրել է ֆեյսբուքյան իր էջում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:

Անդրանիկ Քոչարյանին լրագրողը հարց էին տվել, թե ինչու որդին չի ծառայել բանակում, նա էլ պատասխանել է. «Իմ տղան շատ բարձրակարգ տղա է, դուք իր գիտելիքների չափ որ ունենայիք, դուք էլ չէիք ծառայի»։

«Մեծ ցավ ապրեցի պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից այսօր թույլ տված անզգույշ արտահայտության համար, և նորից պետք է ընդգծեմ ` Հայոց բանակում ծառայում են մեր արժանավոր ու լուսավոր տղաները, ովքեր նախընտրում են իրենց պարտքը հայրենիքի առաջ տալ նաև մինչ իրենց ուսումնառությունը:

Բանակում ծառայելը պատիվ է և կյանքի մեծ դպրոց, որը այլ բանով չի փոխարինվի:

Բարի ծառայություն մեր բոլոր զինվորներին և հաջող ուսումնառություն մեր տղաներին. նրանք բոլորը մեր երկրի հպարտությունն են: Երկու զինվորի հպարտ մամա»,- գրել է Ավանեսյանը։

Leave a Comment