Խամենեին անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմ քաղաքում․ ԱՄՆ-Իսրայելական հետախուզություն


Միջազգային


Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անգիտակից վիճակում է և բուժում է ստանում Ղոմ քաղաքում:

Այս մասին հաղորդում է The Times-ը՝ հղում անելով ԱՄՆ-Իսրայելական հետախուզության կողմից արաբ դաշնակիցներին տրամադրված հուշագրին։

Հուշագրում նշվում է, որ Խամենեին ներկայումս անկարող է կառավարել երկիրը և բուժում է ստանում Թեհրանի հարավում գտնվող կրոնական կենտրոնում։

Թերթը հաղորդում է, որ այս տեղեկատվությունը տրամադրվել է տարածաշրջանային գործընկերներին և կարող է լինել Խամենեիի գտնվելու վայրի մասին առաջին ցուցումը պատերազմի սկզբից ի վեր։

Մոջթաբա Խամենեին հանրությանը չի հայտնվել Իրանի դեմ Իսրայելա-ԱՄՆ ռազմական գործողության սկզբից ի վեր։


Leave a Comment