Crocus City Hall համերգասրահում ահաբեկչական հարձակման կազմակերպիչները պլանավորել էին երկրորդ ահաբեկչական հարձակումը կատարել Մոսկվայում, սակայն հետագայում հրաժարվել են այդ ծրագրից, ՏԱՍՍ-ին հայտնել է դատավարության մասնակիցը։
Ըստ աղբյուրի՝ արտասահմանում բնակվող զինյալները նախապատրաստվել են Մոսկվայում երկրորդ հարձակումը իրականացնել Crocus City Hall-ի վրա հարձակմանը զուգահեռ։ Դրան պետք է մասնակցեին երկու մարդ, իսկ երեքը՝ Crocus City Hall-ում։
Երկրորդ ահաբեկչական հարձակման վայրը, ինչպես նաև դրա իրականացման եղանակը չեն նշվել, բայց նախատեսվում էր բազմաթիվ մարդկանց սպանել, ասված է գործի նյութերում։
Crocus City Hall-ում ահաբեկչությունը տեղի էր ունեցել 2024 թվականի մարտի 22-ին։ ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով՝ զոհվել էր 146 մարդ։
Մարտի 24-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ահաբեկչության հետևանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել՝ Լիլիթ Իսրայելյանը։ Զոհերի թվում էր նաև հայազգի Կարեն Ենգիբարյանը, որը մարդկանց էր փրկել այրվող շենքից և թունավորվել շմոլ գազից։
