
«Բժիշկի ձայնը» նախաձեռնող խումբն ու ԱԺ մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ շրջում են պոլիկլինիկաներով՝ ծանոթանալու, թե առողջապահության ապահովագրության շրջանակներում բուժաշխատողներն ինչ դիտարկումներ, նկատառումներ ունեն, ինչ պետք է անեն պետական մարմինները, որպեսզի համակարգը նորմալ գործի։
«Մենք ուզում ենք, որ ապահովագրական համակարգը երկար աշխատի, որի համար այս համակարգի առաջամարտիկը՝ բուժաշխատողը պետք է իր աշխատանքային պայմաններից գոհ լինի։ Երբ բուժաշխատողն իր խորհրդատվությունների դիմաց 3 ամիս չի վճարվել, ես որպես բժիշկ, կարող եմ ասել, որ նրա մոտիվացիան կկորչի»,- պարզաբանեց «Բժիշկի ձայնը» նախաձեռնության անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը։