Պանամայի ջրանցքի վրայով անցնող «Ամերիկաների կամրջի» տակ մի քանի բենզինատարի պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել, հայտնել է «El Tiempo» թերթը։
Թերթի տվյալներով՝ միջադեպի պատճառով Խաղաղ օվկիանոսի կողմից ջրանցքը հատող ամենահին կամրջի վրա երթևեկությունը փակվել է։ Հրդեհը կլանել է առնվազն երկու բենզինատար, իսկ իրավիճակը բարդացել է վառելիքի պահեստների մոտիկության պատճառով։
Հրդեհի մարմանը մասնակցել է ավելի քան 75 պանամացի հրշեջ, որոնցից երկուսը թեթև այրվածքներ են ստացել։ «Մեզ տեղեկացրել են, որ մեկ մարդ մնացել է երկու ցիստեռների միջև և մահացել է»,- ասել է հրշեջ ծառայության գլխավոր տնօրեն գնդապետ Վիկտոր Ռաուլ Ալվարեսը։ Նա նշել է, որ հրդեհը 100%-ով մարված է, և իրականացվում են սառեցման աշխատանքներ։
