
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը: Ըստ Աստվածաշնչի, այս օրը Գաբրիել հրեշտակապետը ավետեց կույս Մարիամին, որ նա հղիացել է Աստծուց, և ծննդաբերելու է նրա միածին որդուն: Մեր ժամանակներում, այս օրը նշվում է արդեն որպես բոլոր հայ մայրերի տոն, իսկ Մարիամ Աստվածածինը դարձել է բոլորիս համար մայրական սխրանքի և նվիրումի մեծագույն խորհրդանիշ, և սիրով մեզ է նայում մեր բոլոր եկեղեցիների խորաններից: