Իսլամական Հանրապետության առևտրի, արդյունաբերության և հանքարդյունաբերության նախարարության տվյալներով՝ Իրանը շարունակվող ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ ապրանքների պակաս չի զգում։
«Երկրում անհրաժեշտ ապրանքների պակաս չկա։ Մենք քննարկում ենք փոքր և միջին բիզնեսներին անհրաժեշտ ապրանքներով ապահովելու այլընտրանքային մեթոդներ», – ISNA լրատվական գործակալությունը մեջբերում է հայտարարությունից մի հատված։
Նշվում է, որ այս կարիքներից մի քանիսը կբավարարվեն հարևան և բարեկամ երկրների կողմից։