Իրանի մայրաքաղաքում գործող սինագոգներից մեկի շենքը վնասվել է Թեհրանի կենտրոնում վերջերս տեղի ունեցած հարձակման ժամանակ, հաղորդում է «Մեհր» լրատվական գործակալությունը։
«Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգի շենքը զգալի վնաս է կրել, կառույցի որոշ մասեր ավերվել են»։ Նշվել է, որ «մայրաքաղաքի ամերիկյան և իսրայելական ուժերի կողմից հրետակոծության ժամանակ արկ է պայթել սինագոգին շատ մոտ»։