Politico. Վենսը կմիանա Իրանի հետ բանակցություններին ուղիղ շփումների դեպքում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը կմասնակցի Իրանի ներկայացուցիչների հետ հնարավոր ուղիղ բանակցություններին, եթե միջնորդների միջոցով առկա շփումները հանգեցնեն դրանց, երկուշաբթի օրը հայտնել է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ «Վենսը պատրաստ է Իրանի հետ զգայուն բանակցություններ վարել, եթե կուլիսներում տեղի ունեցող շփումները հանգեցնեն Իրանի ղեկավարության ներկայացուցիչների հետ անձնական հանդիպմանը»։

Թերթը նշում է, որ այս փուլում ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ներգրավված են Իրանի հետ շփումներում, «սակայն Վենսը կարող է միանալ, եթե նրանք զգալի առաջընթացի հասնեն»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններ են ընթանում՝ Վենսի և Ուիթքոֆի մասնակցությամբ։

Leave a Comment