10 մլրդ դոլար շրջանառությամբ ոլորտը ոչնչացման վտանգի առաջ է։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է Կրիպտոտնտեսվարողների միության խորհրդի նախագահ Էդուարդ Ավետիսյանը։
Լևոն Սարդարյանն ու բանախոսը զրուցում են կրիպտոարժույթներից, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, ոլորտի ռիսկերից։
Ավետիսյանի խոսքով, կրիպտոլորտին խոչընդոտելով՝ կարող ես մեծ կապիտալ դուրս մղել Հայաստանից։