Երեքշաբթին Իրանի համար վերջնաժամկետ է․ Թրամփ

Երեքշաբթին Իրանի համար վերջնաժամկետ է․ Թրամփ

Իրանը կարևոր քայլ է կատարել և բանակցություններ է վարել, տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

Նրա խոսքով՝ երեքշաբթին Իրանի համար վերջնաժամկետ է։ Թրամփը նաև նշել է, որ Իրանը նշանակալի առաջարկ է արել և հավելել, որ դա բավականաչափ լավը չէ, բայց նշանակալի է։

«Մենք կարծում ենք, որ Իրանի նոր ռեժիմը շատ ավելի խելացի է, քան նախորդները։ Երբ իրանցի ժողովուրդը չի լսում ռումբերի ձայներ, նեղսրտում է։ Նրանք ուզում են լսել ռումբերի ձայներ։ Մենք կարող ենք հենց հիմա լքել Իրանը, բայց ես ուզում եմ այս գործն ավարտին հասցնել»,- ասել է Թրամփը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment