Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն


Հասարակություն


Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել` հորդորելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտից օգտվելիս կատարել ուղեվարձի պարտադիր վճարումը։ «Տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության վարորդները ևս ներգրավված են վճարային կարգապահության ապահովման գործընթացում և իրենց լիազորությունների շրջանակում ձեռնարկելու են համապատասխան միջոցներ՝ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։


Leave a Comment