«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան

«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկվանից հետևում եմ Օվսաննա Հովսեփյանի և մյուս աղջիկների կողմից բացահայտված «Շնամարտ» կոչվող սարսափելի դեպքի զարգացումներին:
Մի հանգամանք կա, որ երեկվանից մտքիցս դուրս չի գալիս. Դուք տեսա՞ք դրանց սարքած «ռինգի» եռագույնով զարդարված լինելը:
Փաստորեն, տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով: Տևական ժամանակ, վստահ եմ, մեծ նյութական օգուտներով հենց այդ եռագույն ռինգում շնամարտեր են կազմակերպել:
Երեկվանից հիացած եմ այդ աղջիկներով ու նրանց խիզախությամբ»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան

Leave a Comment