Ֆիզիկական և հասարակական միջավայրի մատչելիությունը դեռևս մեծ մարտահրավեր է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ կան բազմաթիվ կարծրատիպեր, որոնք մենք դեռևս չենք հաղթահարել, և դրա համար ոչ միայն ժամանակ է անհրաժեշտ, այլև կոնկրետ քայլեր և փորձ։
«Ֆիզիկական մատչելիությունը միայն թեքահարթակների հարցը չէ, այլ նաև քաղաքային տրանսպորտի մատչելիությունն է։ Այն ընդգրկում է նաև հասարակական վայրերի մատչելիությունը, շենքերի ֆիզիկական դասավորվածությունը և կահավորումը»,-նշեց նա։
