Իրանում հայտնում են, որ ունեն պահեստային այնքան զենքեր և հրթիռներ, որ կարող են պատերազմել մի քանի տարի շարունակ


Միջազգային


Իրանի զինված ուժերը հրթիռների կամ այլ ռազմավարական ռեսուրսների պակաս չեն զգա, նույնիսկ եթե տարածաշրջանում զինված հակամարտությունը տևի մի քանի տարի։

Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Ալաեդդին Բորուջերդին։

«Եթե ռազմական գործողությունները շարունակվեն ամիսներ կամ նույնիսկ տարիներ, Իրանը որևէ դժվարության չի հանդիպի իր հրթիռային զինանոցի կամ ռազմավարական ներուժի հետ կապված», – ընդգծել է իրանցի խորհրդարանականը։

Ըստ նրա՝ ամերիկյան կողմը, բախվելով իրական զինված ուժերի պաշտպանական ներուժին, պարտություն կրեց՝ չնայած իր ժամանակակից զենքին:


Leave a Comment