Շնшմարտ կազմակերպելու համար 3 անձ է ձերբակալվել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Շնшմարտ կազմակերպելու համար 3 անձ է ձերբակալվ...

Շնամարտ կազմակերպելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին տեղեկացրին քննչական կոմտեից։

 

«2026 թ․ ապրիլի 4-ին քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (ֆիզիկական ներգործություն), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն) և 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք): 3 անձ ձերբակալվել է»,- հայտնեցին կոմիտեից։

 

Օրեր առաջ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների կողմից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են մի խումբ անձինք շնամարտի մասնակցում։

Leave a Comment