Թրամփը խոստացել է չհարձակվել Կանադայի վրա՝ նրա պատմության նկատմամբ հարգանքից ելնելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու գաղափարից՝ հարևանին անեքսիայի ենթարկելու իր որոշումից ետ կանգնելը բացատրելով որպես բրիտանական միապետության և երկրի երկուհարյուրամյա պատմության նկատմամբ հարգանքի նշան։

«Կարծում եմ՝ կանադացիներն իրենց ետևում ունեն 200 տարվա պատմություն, և ամբողջ «Օ՜, Կանադա» բանը…դրա հետ հարցերը երեքուկես տարում հնարավոր չէ լուծել։ Այնպես որ, կարծում եմ, որ դա տեղի չի ունենա», – մեջբերում է բրիտանական «Դեյլի Մեյլ»-ը Թրամփի պատասխանը Կանադան Միացյալ Նահանգներին միացնելու հեռանկարների մասին հարցին։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ չնայած Մեծ Բրիտանիայի թագավորը ձևականորեն մնում է պետության ղեկավարը Կանադայում, Թրամփը չի պլանավորում ոտնձգություններ կատարել նրա իշխանության վրա այդ երկրում, հաղորդում է Daily Mail-ը։

Leave a Comment