Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ վերջին տասնամյակում Cartier ժամացույցների գինն աճել է ավելի արագ, քան՝ Rolex-ը։ Այս եզրակացությանն է եկել ժամացույցների առցանց խոշոր հարթակ Chrono24-ը՝ վերլուծելով հազարավոր մոդելների գների փոփոխությունը։
Ինչպես է անցկացվել հետազոտությունը
Chrono24-ի վերլուծաբանները ուսումնասիրել են ժամացույցների շուկան երկու ժամանակահատվածում՝
- 2018–2026 թթ. (երկարաժամկետ աճը հասկանալու համար)
- 2022–2026 թթ. (հաշվի առնելով համավարակի տարիներին շուկայի բումը և դրանից հետո տեղի ունեցած կայունացումը)
Վերլուծության նպատակն էր պարզել այն մոդելները, որոնք ոչ միայն երկարաժամկետ աճ են ունեցել, այլ նաև շարունակել են թանկանալ վերջին տարիներին։
Անակնկալ արդյունք
Ամենամեծ գնաճ գրանցած 20 մոդելների ցանկում հայտնվել են՝
- 10 Cartier,
- 5 Omega,
- 2 Jaeger-LeCoultre,
իսկ ոչ մի Rolex մոդել չի հայտնվել այդ ցանկում։
Ամենամեծ գնաճ գրանցած մոդելները
Առավել հաջող ներդրումներից մեկը եղել է Must de Cartier Tank Vermeil (Ref. 1613) մոդելը։
- 2018-ին այն կարելի էր գնել ընդամենը մի քանի հարյուր դոլարով,
- իսկ այսօր դրա արժեքը աճել է մոտ 299%-ով։
Նմանապես մեծ աճ են գրանցել նաև՝
- Cartier Panthère (Ref. 1057917) – +208%
- Cartier Panthère (Ref. 1070) – +218%
Իսկ ինչու է Rolex-ը ետ մնացել
Չնայած Rolex Datejust 41 (Ref. 126334) մոդելը շուկայում շատ պահանջված է, 2018 թվականից դրա արժեքն աճել է մոտ 59%-ով։ Պատճառը պարզ է․ Rolex-ի շատ մոդելներ արդեն բարձր գին ունեին 2018-ին և համավարակի տարիներին հասել էին գների գագաթնակետին։ Դրանից հետո շուկան պարզապես կայունացել է, ուստի եռանիշ աճ գրանցել չի հաջողվել։
