Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին կարող է դառնալ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հայտնում է La Stampa-ն։
Նախկին ղեկավար Գաբրիելե Գրավինան սեփական դիմումի համաձայն հեռացել է պաշտոնից։ Նախագահի ընտրությունները կկայանան հունիսի 22-ին։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական փուլի եզրափակչում պարտվել էր Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն (1:1, 1:4՝ 11-մետրանոցներով)։ Իտալացիները բաց կթողնեն աշխարհի երրորդ առաջնությունն անընդմեջ։
2018-2019 թվականներին Մալդինին զբաղեցրել է հավաքականի զարգացման գծով տնօրենի պաշտոնը, այնուհետ դարձել է տեխնիկական տնօրեն և պաշտոնանկ արվել 2023 թվականի հունիսին։
Նա Իտալիայի առաջնությունում անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրներից է (647 հանդիպում): «Միլանի» կազմում Մալդինին 7 անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն, մեկ անգամ՝ գավաթակիր, 5-ական անգամ նվաճել է Իտալիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Ազգային հավաքականի կազմում նա դարձել է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե և բրոնզե մեդալակիր։