ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Իրանի նավաթաքիմիական գործարանին


Միջազգային


Իրանի Հարավային Պարս նավթագազային հանքավայրում գտնվող նավթաքիմիական գործարանը ենթարկվել է հարձակման:

Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրան»՝ հղում անելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը։

Գործակալության տվյալներով՝ Ասալույե քաղաքում գտնվող Հարավային Պարս նավթաքիմիական համալիրում մի քանի պայթյուններ են լսվել։

Իրանական լրատվամիջոցները պնդում են, որ օբյեկտը հարձակման է ենթարկվել ամերիկյան և իսրայելական ուժերի կողմից։


Leave a Comment