«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռայան Շերկին Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում փոխարինվելուց հետո պահեստայինների նստարանին է հայտնվել «Լիվերպուլի» հարձակվող Ուգո Էկիտիկեի մարզաշապիկով:
Ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում փոխարինվել են մի քանի րոպեի տարբերությամբ։ Շերկին և Էկիտիկեն, որոնք խաղընկերներ են Ֆրանսիայի ազգային հավաքականում, որոշել են փոխանակվել մարզաշապիկներով, երբ հանդիպման հիմնական ժամանակի ավարտին դեռ 20 րոպե կար։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը վերցրել է մարզաշապիկն ու հագել այն՝ նստելով իր թիմակիցների կողքին։ Սակայն անմիջապես Ռայանին խնդրել են հանել Էկիտիկեի մարզաշապիկը։ Ֆուտբոլիստը կատարել է պահանջն ու բարձրացրել ձեռքը՝ ներողություն խնդրելով։