«Աշտարակում մեզ հարցրեցին, թե ի ՞նչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյայի ժամանակ: Հենց հարցի բարձրացումը ցույց է տալիս, որ մենք սխալ ենք, որ չենք պատմել, չենք ներկայացրել, թե ինչ է արել Սամվել Կարապետյանը ՀՀ-ի պաշտպանության համար 44-օրյա պատերազմի ժամանակ»,- սոցցանցում հրապարակված տեսանյութում ասում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյան:
«Կարող ենք դիմել այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, և հարցնել՝ կա՞ արդյոք անհատ, որ ավելի շատ աջակցություն է տվել ՀՀ պաշտպանությանը, քան Սամվել Կարապետյանը, կա՞ անհատ, որ ավելի շատ օգնություն է տվել ՀՀ պաշտպանական համակարգերին, և պետությանը 44-օրյա պատերազմի ժամանակ, քան Սամվել Կարապետյանը»,- ասել է նա։