2.6 մլն Tesla-ների հետ կապված հետաքննությունն ավարտվել է

2.6 մլն Tesla-ների հետ կապված հետաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ի ճանապարհային անվտանգության ազգային վարչությունը հայտարարել է գրեթե 2,6 միլիոն Tesla ավտոմոբիլների նկատմամբ սկսված հետաքննության ավարտի մասին։

Պրոբլեմը կապված էր «Actually Smart Summon» ֆունկցիայի հետ, որը թույլ է տալիս օգտատերերին հեռակա կառավարմամբ տեղաշարժել մեքենան կարճ հեռավորությունների վրա։

Վարչությունը հետաքննությունը սկսել էր 2025 թվականի սկզբին՝ մի քանի վթարների մասին հաղորդումներից հետո։ Արդյունքում պարզվել է, որ այս ֆունկցիան կապված է եղել միայն ցածր արագությամբ տեղի ունեցած միջադեպերի հետ։

NHTSA-ն եզրակացրել է, որ ֆունկցիան հիմնականում կապված է եղել ցածր արագությամբ բախումների հետ, որոնք առաջացրել են միայն աննշան նյութական վնաս։ Գործակալությունը ստացել է մոտ 100 վթարի մասին հաղորդումներ, սակայն ոչ մի դեպքում չեն եղել տուժածներ կամ զոհեր։

Մեծամասամբ դեպքերը տեղի են ունեցել, երբ մեքենան բախվել է խոչընդոտների՝ կայանված ավտոմոբիլների, ավտոտնակի դռների կամ դարպասների հետ, հաճախ՝ կանչի սկզբնական փուլում, երբ տեսանելիությունը կամ իրավիճակի գնահատումը սահմանափակ է եղել։

Չի արձանագրվել ոչ մի խոշոր վթար, բարձիկների ակտիվացում կամ մեքենայի էվակուացիա։

Վարչությունը եզրակացրել է, որ ինցիդենտների ցածր հաճախականությունը և թեթևությունը չեն արդարացնում հետագա միջոցառումներ ձեռնարկել։

Leave a Comment