ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով Իրանում երեխաներ են զոհվել



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա գիշերն իրականացված օդային հարվածների հետևանքով վեց երեխա է զոհվել` հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

 

«Թեհրանի արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալներով՝ առնվազն վեց երեխա՝ չորս աղջիկ և երկու տղա, բոլորն էլ 10 տարեկանից փոքր, զոհվել են երեկոյան Թեհրանի նահանգի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով»,- հաղորդել է հեռուստաալիքը։

 

Գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ մի շարք հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքում գտնվող թիրախներին։

 

Փետրվարի 28-ին Մինաբի Շաջարե Թայեբահի աղջիկների դպրոցը ենթարկվել էր հարձակման: Զոհվել է 168 երեխա, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից:

 

Իրանը հարձակումներին հակադարձում է` Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածներով:

 

 



Leave a Comment