Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ




armtimes.com  Քուվեյթի առողջապահության նախարարության խոսնակ Աբդուլլահ ալ-Սանադը հայտարարել է, որ երկրի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով արկերն ու բեկորները ընկել են բնակելի թաղամասի վրա, վիրավորվել է վեց մարդ:


 


Այս մասին տեղեկությունը փոխանցում է քուվեյթյան KUNA լրատվական գործակալությունը:


 


Գործակալության տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության անձնակազմը և համապատասխան ծառայությունները:


 


«Բոլոր վիրավորներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և նրանց վիճակը կայուն է առանց լուրջ բարդությունների»,- ասվում է հայտարարության մեջ:


 


Ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վերջին 24 ժամվա ընթացքում էմիրության օդային տարածքից հեռացվել են ինը բալիստիկ հրթիռ, չորս թևավոր հրթիռ և 31 անօդաչու թռչող սարք:


 


 


 


 


 


 


 


Leave a Comment