1 մլրդ 100 մլն դրամի գույքի բռնագանձման հայց՝ Հովիկ Աբրահամյանի հարազատների դեմ

ՀՀ Նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր և փեսաների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը ներկայացվել է հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է  «1 Լուրեր»-ը։

Դատախազությունը պահանջում է ավելի քան 1 մլրդ 100 մլն դրամի գումար, ինչպես նաև բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր։ 2023 թվականին նույնաբովանդակ հայց էր ներկայացվել նաև Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ։

Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել այն հանգամանքը, որ Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու փեսաները զգալի ունեցվածք են կուտակել այն պայմաններում, երբ երկար տարիներ եղել են պաշտոնատար անձինք։

Leave a Comment