Վարորդներին հանգիստ թողեք. Իզաբելլա Աբգարյան


Քաղաքականություն


Այսօր գործակարգավարականի ժամանակ Տիգրան Ավինյանը ըստ էության հրահանգեց, որ տրանսպորտի վարորդներին ներգրավեն ուղեվարձի հավաքագրման գործում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը:

«Այլ կերպ ասած` վերադառնան օրերը, երբ վարոդները կոնֆլիկտի մեջ էին մտնում չվճարող ուղևորների հետ։

Ավելին,  անթույլատրելի ակնարկ արեց` հիշեցնելով, որ վճարվում են ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ   համար։ Այսինքն, փորձելու են այս վճարը որպես ճնշման միջո՞ց գործադրել, որ վարորդները նաև հսկիչ աշխատեն։

ՉՈՒՆԵՆ ՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ։

Եթե ուզում են վարորդը նաև հսկիչ աշխատի, պիտի + հսկիչի աշխատավարձ տան։ Գումարած դրան, պետք է վերանայվեն պայմանագրերը և ամրագրվի նոր պարտականությունը։

Ամեն դեպքում վարորդներին պետք չէ ներգրավել հավաքագրման գործընթացում։

Տեղից շատ նյարդային ու ծանր աշխատանք են կատարում։ 
Նաև (արդեն ունենք փորձը) վճարած ուղևորների կյանքն է բարդանում` ականատես լինելով կռվի, քաշքշոցի, ուշանալով, եթե վարորդը հրաժարվում է վարել։ 

Չի կարելի նման ձևով քաղաք կառավարել»:



Leave a Comment