Մուկուչյանը, Outlandish-ը, Ուիլյամը և այլոք կերգեն Հանրապետության հրապարակում՝ «Խաղաղության ձայնի» շրջանակում

Մուկուչյանը, Outlandish-ը, Ուիլյամը և այլոք կերգեն Հանրապետության հրապարակում՝ «Խաղաղության ձայնի» շրջանակում

6 ապրիլի 2026 – 15:41 AMT

PanARMENIAN.Net – Քաղաքացու օրվա առիթով՝ ապրիլի 25-ին, ժամը 20։00-ին, Երևանի Հանրապետության հրապարակում նախատեսվում է անցկացնել «Խաղաղության ձայնը» երաժշտական փառատոնը։ Այս մասին տեղեկացվել է Voice of peace-ն «Ինստագրամի» էջում։

Բեմում կլինեն Իվետա Մուկուչյանը, Outlandish-ը, In-Grid-ը, Ուիլլի Ուիլյամը և Իմանին (Նադիա Մլաջաո):

Նշվում է, որ այդ օրը լինելու է երաժշտությամբ և էներգիայով լի բացառիկ երեկո, որտեղ մեկ բեմում կհանդիպեն համաշխարհային աստղեր և ոչ միայն, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Մուտքն ազատ է։

Leave a Comment