Սա փողերի լվացում է, աշխատանք չի. Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարկել՝ կից գրելով․ «Փոսերը լցնելու փոխարեն, նրանք գումար են վատնում

լիովին լավ ճանապարհներ «վերանորոգելու» վրա»։ «Էջմիածին քաղաքից դեպի Երևան գնացող ճանապարհահատվածը՝ Իսակովի փողոցի մի մասը քերել-քանդել են։ Սա նորմալ ասֆալտ էր, քերել եք որ ի՞նչ

լինի։ Չեմ կասկածում, որ մյուս կողմն էլ եք քերելու՝ անիմաստ փող ծախսելով։ Սա փողերի լվացում է, աշխատանք չի»,- ասում է նա՝ տեսանյութում։

Leave a Comment